Իսրայելը կրկին սահմանափակումներ է մտցնում օմիկրոն շտամի պատճառով
ՄիջազգայինԿորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի կառավարական հանձնաժողովը որոշել է խստացնել գործող միջոցները՝ կանխելու օմիկրոն շտամի հետագա տարածումը, մասնավորապես՝ կվերսկսվեն առեւտրի կենտրոններում այցելուների թվի սահմանափակումները։
«Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովի նիստ, որում քննարկվել է օմիկրոնի շտամի տարածման հարցը։ Հանձնաժողովը կայացրել է հետեւյալ որոշումները՝ առեւտրի կենտրոնները կգործեն «մանուշակագույն նշանի» կանոններով [առողջապահության նախարարության ցուցումների պահպանում, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորության վերաբերյալ], 15 քմ տարածքում կգտնվի առավելագույնը 1 մարդ։ 100 քմ-ից ավելի տարածք ունեցող խանութների մուտքը կթույլատրվի կանաչ անցագրի ներկայացման դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ