Ավտոճանապարհները դժվարանցանելի են և պատված մերկասառույցով
ՀասարակությունՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը, Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են։
Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։