Երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ. երկրներ կան, որ քննարկում են 4-րդի հարցը․ Փաշինյան
TV«Եթե նկատեցիք, մենք կորոնավիրուսի հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք։ Դա եղավ այն բանի շնորհիվ, որ պատվաստումների որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունն ընդհանուր համաճարակային իրավիճակի վրա». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկրորդն, իհարկե, նախորդ շրջանում նաև հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձևավորման պրոցես եղավ։ Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է։ Դա կլինի հունվարի կեսին, թե փետրվարի սկզբին, էական չէ։ Մեր խնդիրն է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես դա անում էինք այն ժամանակ, երբ մեր օրական թվերը 1500-ի էր հասնում, մահվան 70 դեպք էինք ունենում։ Պետք չէ, որ դանակը ոսկորին հասնի, որ տեղից շարժվենք»։
Վարչապետը նշեց, որ շատ կարևոր է այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակվեն պատվաստումները․
Շարունակությունը՝ այստեղ