Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը կսահմանվի մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Ավելին՝ այստեղ