Լեռնային Ղարաբաղի հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ճակատագիրը․ Ադրբեջանի վարչապետ
ՄիջազգայինԱդրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պրովոկացիոն հայտարարություն է արել ադրբեջանական պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նախագահ Իլհամ Ալիևը իրականություն դարձրեց իր հայտարարությունը։ «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղը Ադրբեջան է», բայց այժմ մերն է նաև Հադրութն ու Շուշին՝ հարակից տարածքներով։ Խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը»,– ասել է Ասադովը։