Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Աստված ինձ խղճաց, ու ես մայրացա. 44-օրյա պատերազմում որդի կորցրած Ղազարյանները աղջիկ են ունեցել

«Մեր հրեշտակն է Անգելինաս»: Պատերազմում զոհված 19-ամյա Արման Ղազարյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում միաժամանակ արտահայտում է և՛ ուրախությունը, և՛ ցավը: Որդուն հայրենիքին նվիրած Ղազարյանների ընտանիքը 9 ամիս առաջ իր մեջ ուժ գտավ և որոշեց կրկին երեխա ունենալ: 3 կգ, 300 գրամ ապրելու իմաստը՝ Անգելինան, ծնվել է դեկտեմբերի 21-ին:

«Տղայիս մահից հետո ասում էի՝ մայրանալու եմ: Ուժ հավաքեցի մեջս: Աստված ուժ տվեց, որ ես չխելագարվեմ: Չէի տարանջատում ու ասում՝ տղա եմ ունենալու: Չէ՛: Պարզապես ուզում էի, որ տունս նորից կյանքով լցվեր, հիմա մի քիչ լուսավորվել է: Աստված ինձ խղճաց, ու ես մայրացա: Անգելինան շատ է նման Արմանին, նույն դիմագծերն ունի, ինչ նա: Ասես նրա մեջ գտել եմ եղբորը: Առաջին անգամ էլ, երբ գրկեցի, զգացի, որ Արմանին եմ գրկում»,- ասում է Արմինե Ղազարյանը:

Անգելինան Արմանին նման է, սակայն Արմանի բացը չի լրացնի, նկատում է մայրը. «Որ մատդ էլ կտրես, կցավի ու կմռմռա»:

Տիկին Արմինեն կրկին մայրանալու լուրը առաջինը զոհված տղային է հայտնել. «Արմանը Ուրցաձորի գերեզմանատանն է թաղված: Ես դեմ եղա, որ «Եռաբլուր»-ում հուղարկավորեն, որովհետև մարզում ենք բնակվում, Երևան գնալ-գալը դժվար կլիներ: Որպեսզի կարողանանք անընդհատ տղայիս մոտ լինել, մեր որոշմամբ գյուղում հուղարկավորվեց: Այդ օրն էլ, երբ իմացա՝ կրկին մայր եմ դառնալու, Արմանի փոքր քրոջ՝ 19-ամյա աղջկաս ու ամուսնուս հետ գնացինք նրա մոտ՝ լավ լուրը հայտնելու»,- պատմում է մայրը:

Նորածին աղջկան Ղազարյաններն Անգելինա են անվանել՝ դրանով նաև իրականացնելով Արմանի երազանքը: Նա մինչ բանակ գնալն անընդհատ ասել է՝ երկու աղջիկ է ուզում ունենալ, մեկին մոր պատվին անվանել Արմինե, մյուսին՝ Անգելինա: Մայրն ասում է՝ եթե Աստված կամենա, նաև տղա երեխա կունենան. Արմանը պետք է վերածնվի. «Ուզում եմ, որ Արմանիս անունը մեր տան մեջ միշտ հնչի: Աստված եթե կամենա, ես լույս աշխարհ կբերեմ, եթե ոչ, Անգելինաս լույս աշխարհ կբերի իր եղբորը՝ Արմանիս»:

Արման Արսենի Ղազարյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի դեկտեմբերի 20-ին: Մայրն ասում է՝ պետք է բանակ գնար այդ տարվա հունվարի 16-ին, բայց դիմել է և իր կամքով շուտ զորակոչվել ծառայության: Ծառայել է Արցախի Մատաղիսի շրջանում: Ընտանիքը նրան վերջին անգամ տեսել է հունվարի 25-ին՝ երդմնակալության օրը. «Տեսազանգերով միշտ խոսել ենք հետը, բայց տղայիս ֆիզիկական ներկայությունը վերջին անգամ այդ օրն եմ զգացել: Կորոնավիրուսի պատճառով չկարողացավ գալ արձակուրդ, մեզ էլ թույլ չէին տալիս իրեն տեսակցել, այդպես էլ տղայիս կարոտ մնացի»:

19-ամյա զինծառայողի հետ ծնողները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 26-ին, երբ Արմանը զանգահարել և հորն ասել է՝ մայրիկին ու քույրիկին լավ կնայես, հայրիկ, մինչև Աստծո կամքով ես հետ վերադառնամ: Սեպտեմբերի 27-ից ծնողները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել, իսկ տղայի զոհվելու լուրն իմացել են դեկտեմբերի 21-ին, երբ ԴՆԹ հետազոտության արդյունքների պատասխանները եկել են, և պարզվել է, որ Արմանը դիահերձարաններից մեկում է:

«Տղաս զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ դիպուկահարի կրակոցից: 7 զենքից օգտվել է իմացել, ինքն էլ պեկայիստ է եղել: Տարբեր մեդալներ է ստացել, ու երբ Արցախի նախագահի հրամանով արժանացավ Արիության շքանշանին, իր հրամանատարներից մեկն էր եկել մեր տուն ու պատմում էր, որ տղաս պատերազմի ժամանակ ուժեղ պայքար է տվել: Իր դիրքը թշնամուց հեռու է եղել ընդամենը 15 կմ: Առաջին օրվանից ես զգում էի, որ մի բան այն չէ. ամեն անհնար բաների դիմել ենք ես ու ամուսինս, բայց տղայիս ոչ մի ցուցակում չէինք կարողանում գտնել: Ո՛չ զոհվածների ցուցակում կար, ո՛չ անհետ կորածների և ո՛չ էլ գերեվարվածների»,- պատմում է մայրը:

Հույսը կորցրած ծնողները որոշել են նաև ԴՆԹ հետազոտության համար նմուշներ հանձնել: Դեկտեմբերի 21-ին տեղեկացել են, որ իրենց նմուշները համընկնում են դիահերձարաններից մեկում գտնվող զինծառայողի նմուշների հետ:

Մայրն անձամբ է տեսել որդու մարմինը, ասում է. «Արմանս կարծես երեք օրվա զոհված լիներ: Երբ պատասխանը եկավ, ու հաստատվեց, որ զոհված է, ես ասացի՝ մինչև իր ձեռքի դաջվածքը չտեսնեմ, չեմ կարող հավատալ: Ձեռքին դաջվածք ուներ՝ Մարիամ Աստվածածինն էր, իսկ նրա ներքևում՝ աղավնի»: Արմանը այդ դաջվածքով արտահայտել է մոր և քրոջ հանդեպ սերը. Մարիամ Աստվածածնին համեմատել է մոր հետ, իսկ աղավնուն՝ քրոջ:

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան