Հայաստանի վերջը կլինի այնպիսին, ինչպիսին եղավ Ղարաբաղինը. Ալիևը Հադրութից սպառնում է
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ այցելել է Արցախի գրավյալ հայկական Հադրութ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևներն այստեղ մասնակցել են նոր զորամասի բացմանը։ Ալիևը նաև մի շարք հայտարարություններով է հանդես եկել՝ սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
«Եթե Հայաստանը փորձի կրկին լինել մեզ համար վտանգի աղբյուր, ապա իրենց վերջը կլինի այնպիսին, ինչպիսին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,- ասել է նա։ Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում սկսվել է «Կոմանդոս» բրիգադների ձևավորումը
«Հադրութի զորամասերում տեղակայվել են նոր զինվորական միավորումներ, կոմանդոս ուժեր։ Այս ուժերի ստեղծումը մեզ համար նորամուծություն է։ Այդ բրիգադներում ծառայելու են լավ պատրաստված անձինք, որոնք պատրաստ են իրենց զոհաբերել հայրենիքին։ Դա զգալիորեն բարձրացնելու է մեր բանակի ռազմական հզորությունը»,- ասել է Ալիևը։ Նա նշել է, որ շարունակվելուէ բանակի համար գերժամանակակից զենքերի ձեռքբերումը։
Շարունակությունը՝ այստեղ