Հորդանան գետի Արեւմտյան ափին գնդակոծվել է իսրայելական զինվորական պահակետ
ՄիջազգայինԱնհայտ անձինք գնդակոծել են Հորդանան գետի Արեւմտյան ափի իսրայելական զինվորական պահակետը, հայտարարել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Վերջերս փորձ է արվել գնդակոծել Հուդայի եւ Սամարիայի (Հորդանան գետի Արեւմտյան ափ) զինվորական պահակետը Նաբլուսի շրջանում (Շհեմ)։ Հրաձգությունն իրականացվել է մեքենայից, որն ընթանում էր Նաբլուսից»,- ասվում է հաղորդագրությունում։ Վիրավորների մասին տեղեկություն չի ստացվել, նշում է բանակի մամուլի ծառայությունը։
Ավելին՝ այստեղ