Երկրաշարժ է գրանցվել
ՄիջազգայինԿամչատկայի թերակղզու ափերի մոտ մեկ ժամում երկու երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Առաջին երկրաշարժը՝ 4,0 մագնիտուդով, գրանցվել է կիրակի, տեղի ժամանակով ժամը 04,45-ին։ Օջախը գտնվել է Օխոտի ծովում, թերակղզու արեւմտյան ափի մոտ, 421 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը՝ Ուստ Բոլշերեցկից 70 կմ հյուսիս-արեւմուտք։
Մոտ մեկ ժամ հետո եւս մեկ երկրաշարժ, պակաս ուժգնությամբ՝ 3,5 մագնիտուդ, տեղի է ունեցել թերակղզու արեւելյան ափի մոտ։ Օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հատակում, 51 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Պետրոպավլովսկ Կամչատսկից 75 կմ հյուսիս-արեւելքո։
Ավելին՝ այստեղ