Սիրիայում հայ սակրավորներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են 70.000 քառ. մետր տարածք
ՄիջազգայինՍիրիայում հայ սակրավորներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք: Դամասկոսի մերձակայքում դեկտեմբերի 6-ին մեկնարկած աշխատանքներն ընթանում են ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) հովանու ներքո:
Ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում են, որ աշխատանքների առաջին շաբաթվա ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու խմբեր ականներից մաքրել են մոտ 70 հազար քառակուսի մետր տարածք, ինչը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի:
Հիշեցնենք՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմն արդեն սկսել է Դամասկոսի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքները: