Բաքուն ՀՀ Սյունիքի հարավային հատվածը ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք
ՄիջազգայինԱրցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետության քարտեզը պատկերող հուշարձան, որում ՀՀ Սյունիքի մարզի հարավային հատվածը, ինչպես նաև Արցախը, ներկայացված են որպես Ադրբեջանի տարածք:
Նշենք, որ պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով տարածքային նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:
«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ...Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա:
Շարունակությունը՝ այստեղ