Վախճանվել է Էդվարդ Օսբոռն Ուիլսոնը
ՄշակույթԴեկտեմբերի 26-ին 92 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կենսաբան, գրող եւ Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էդվարդ Օսբոռն Ուիլսոնը, որին համարում էին «արդի Դարվին»: Այդ մասին հաղորդել է նրա անվան կենսաբազմազանության հիմնադրամը (E.O. Wilson Biodiversity Foundation):
«Է.Օ.Ուիլսոնի կենսաբազմազանության հիմնադրամը խորապես վշտացած է ականավոր գիտնական, նատուրալիստ, գրող, ուսուցիչ եւ մեր ոգեւորիչ Էդվարդ Օսբոռն Ուիլսոնի մահվան կապակցությամբ»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուիլսոնը վախճանվել է դեկտեմբերի 26-ին Մասաչուսեթսի նահանգի Բեռլինգթոն քաղաքում: Ուիլսոնը, որը դասախոսում էր Հարվարդի համալսարանում, համարում էին «Դարվինի հաջորդ» կամ «21-րդ դարի Դարվին»:
Ավելին՝ այստեղ