Հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում կտրվի ամսական 50,000 դրամ
ՀասարակությունԸնթացիկ տարվա հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ են ստանում։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, 2022 թ․հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում կտրամադրվի ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքը կստանա ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հունվարի 1-ից հետո։
Շարունակությունը՝ այստեղ