Ֆրանսիայի ձախ կուսակցության առաջնորդը ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու եւ Ռուսաստանի հետ համագործակցելու օգտին է հանդես եկել
Միջազգային«Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար կրկին պայքարելու իր մտադրության մասին հայտարարած «Անկառավարելի Ֆրանսիա» ծայրահեղ ձախ կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հանդես է եկել ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու եւ Ռուսաստանի հետ փոխգործակցության օգտին, ինչը պետք է օգնի հասնել դեէսկալացիայի միջազգային հարաբերություններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆրանսիայում անցկացված վերջին նախագահական ընտրություններում Մելանշոնն առաջին փուլում հավաքել է ձայների ավելի քան 19%-ը՝ չանցնելով քվեարկության երկրորդ փուլ։ 2022 թվականին նա կարող է երրորդ անգամ մասնակցել նախագահական մրցարշավին։
«Ես կողմ եմ ՆԱՏՕ-ից դուրս գալուն։ Անհրաժեշտ է դեէսկալացիա»,- գրել է Մելանշոնը Twitter-ում։