Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«ՀԱՊԿ գործընկերներին դիմելը համարում եմ նպատակահարմար և ժամանակին»,- Ղազախստանի նախագահի խոսքերը մեջբերել է «Sputnik Ղազախստան»-ը։
Տոկաևն ասել է, որ այն, ինչ կատարվում է երկրում, դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։ Նա նշել է, որ խոսքը պետության ամբողջականությանը սպառնացող վտանգի և քաղաքացիների վրա հարձակումների մասին է։