Ղազախստանը՝ կրակների մեջ․ ՏԱՍՍ֊ի ֆոտոշարքը
ՄիջազգայինՂազախստանում բողոքի ակցիաները սկսվեցին նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթ արդյունահանող Մանգիստաու շրջանում, բողոքի ցույց էին կազմակերպել մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Անկարգությունները տարածվեցին ողջ երկրով մեկ։
Այնուհետև նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարեց վեց ամսով մտցնել վառելիքի գների պետական կարգավորում, պաշտոնանկ արեց կառավարությանը և գլխավորեց Անվտանգության խորհուրդը, որը նախկինում գլխավորում էր հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։
Ցուցարարներին զգուշացվեց, որ իշխանությունները ամենախիստ միջոցները կձեռնարկեն օրինախախտների դեմ, քանի որ անկարգությունների հետևանքով՝ արդեն սպանվել և վիրավորվել էին ուժայիններ։ Բացի այդ՝ ցուցարարները մի քանի փորձ արեցին՝ գրոհելու վարչական շենքերը և ոստիկանական բաժանմունքները, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ զոհվեցին։
Այժմ հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանված։