ՀԱՊԿ-ը պատմության մեջ առաջին անգամ օգտագործել է իր խաղաղապահներին
ՄիջազգայինՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի սկսել են առաջադրանքներ կատարել Ղազախստանի տարածքում, որոնց իշխանությունները օգնություն են խնդրել կազմակերպությանից՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից։
ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով։ Մի քանի ժամ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ նախագահում է Հավաքական անվտանգության խորհուրդը, հայտարարեց, որ խաղաղապահներ կուղարկվեն հանրապետություն։
Առայժմ հայտնի չէ, թե ՀԱՊԿ-ը որքան զորք կուղարկի Ղազախստան։ Ընդհանուր բոլոր, անդամների խաղաղապահ զորախումբը կազմում է մոտ 3․600 մարդ, սակայն Հավաքական խաղաղապահ ուժերի կազմը յուրաքանչյուրի դեպքում որոշվում է պայմանավորված իրավիճակով։
Առաջավոր ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց խնդիրները։ Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մտադրության մասին հայտարարվել է Բելառուսում և Տաջիկստանում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: