Մահացած համարվող նորածինը լաց է եղել գերեզմանատան ճանապարհին
ՄիջազգայինԹուրքիայում բժիշկները ծնողներին հայտնել են, որ իրենց որդին մահացած է ծնվել, սակայն սխալ եզրակացություն են արել, գրում է Daily Mail-ը։ Երբ հայրը երեխային տանում էր գերեզմանատուն, նորածինը սկսել է լաց լինել։
32-ամյա Մելեք Սերթն ու նրա ամուսինը՝ 34-ամյա Հասանը, շատ ծանր են տարել, երբ իմացել են, որ իրենց երեխան ողջ չի մնացել ծննդաբերությունից հետո: Բժիշկները ամուսիններին նույնիսկ մահվան վկայական են տվել վաղաժամ ծնված որդու համար։
Հասանը որոշել է որդուն թաղել գերեզմանոցում, բայց մեքենայով բարձրանալով թաղման վայր՝ երեխան հանկարծ սկսել է լաց լինել։ Հայրն անմիջապես հետ է գնացել հիվանդանոց, որտեղ այժմ բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար։
Ավելին՝ այստեղ