Աբխազիան աջակցություն է հայտնել Ղազախստանի ղեկավարության` երկրում կարգուկանոն հաստատելու ձգտմանը
Միջազգայինբխազիայի նախագահ Ասլան Բժանիան աջակցություն է հայտնել Ղազախստանի օրինական ղեկավարության` երկրում կարգուկանոն հաստատելու ձգտմանը։ Այս մասին ասվում է Բժանիայի հայտարարության մեջ՝ Ղազախստանում տիրող իրավիճակի հետ կապված, որը շաբաթ օրը տարածել է նրա մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լրջորեն մտահոգված ենք վերջին օրերին Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով։ Բողոքի ակցիաները, որոնք բացահայտ բռնության եւ ջարդերի են վերածվել, կործանարար ազդեցություն են ունենում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի վրա։ <...> Մենք աջակցում ենք Ղազախստանի Հանրապետության օրինական ղեկավարության ձգտմանը` վերականգնել օրինականությունն ու կարգը եւ ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը: Մենք անընդունելի ենք համարում ինքնիշխան պետությունների ներքին գործերին անօրինական արտաքին միջամտության պրակտիկան, որն ուղղված է սոցիալ-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը եւ իշխանության զինված բռնազավթմանը արտաքին վերահսկվող խմբերի կողմից»,- ասվում է Բժանիայի հայտարարության մեջ։
Աբխազիայի նախագահի խոսքով` «սահմանադրական կարգը, պետության անվտանգությունն ու ամբողջականությունը տապալելու փորձերում արտաքին միջամտության բնորոշ նշաններ են նկատվում»։ Բժանիան Ղազախստանի ժողովրդին «պետության ամբողջ տարածքում օրինականության շուտափույթ վերականգնում, ինչպես նաեւ խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում» է մաղթել։