Պուտինը ընդունելի է համարել Տոկաևի առաջարկը
ՄիջազգայինՊուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Պուտինը ընդունել է Տոկաևի առաջարկը՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանս անցկացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: