Տոկաևը Պուտինին հայտնել է Ղազախստանում իրավիճակի կայունացման մասին
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունանում է։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը.
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է, միևնույն ժամանակ նշել է, որ երկրում շարունակում են մնալ ահաբեկչական օջախներ: Հետևաբար, ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի մեծ վճռականությամբ», - ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ղազախստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ երկրում սահմանադրական կարգի և օրինականության վերականգնմանը աջակցելու նպատակով ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժեր ուղարկելու համար, ասվում է հաղորդագրության մեջ։