Ալմաթիի որոշ բնակիչներ պատրաստ են հացի համար 100 դոլար վճարել. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՂազախստանի խոշարագույն քաղաքի՝ Ալմաթիի որոշ թաղամասերի բնակիչներ սննդի պակասի պատճառով պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար, Sputnik Ղազախստանի հետ զրույցում ասել է քաղաքի էլիտար թաղամասի բնակիչներից մեկը, փոխանցում է ՌԻԱ նովոստին:
«Կարծես կտրված լինենք քաղաքակրթությունից, տարածքում ինտերնետ, բենզին, սնունդ չկա, ընտանիքս ու հարևաններս արդեն պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար, բայց դա ոչ մի տեղ չկա»,- հայտնել է բնակիչը։
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին: Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է անվտանգության 18 աշխատակից։