Շոյգու. Տեղեկատվական պատերազմը բոլոր ճակատներում է ընթանում
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այսօր տեղեկատվական պատերազմ է ընթանում բոլոր ճակատներում, Ռուսաստանը իրավունք չունի դրանում պարտվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եկել է այնպիսի ժամանակ, որ այսօր դա պարզապես տեղեկատվության այս կամ այն ձեւով տրամադրում չէ, դա մեծ, չեմ վախենա այս բառից, պատերազմ է։ Տեղեկատվական պատերազմ է, որն ընթանում է բոլոր ճակատներում, եւ մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում»,- ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի «Военная приемка» հաղորդման ժամանակ: