Ղազախստանում անկարգությունների ժամանակ երեք երեխա է զոհվել
ՄիջազգայինՂազախստանի Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Արուժան Սայինը հայտարարել է, որ հանրապետությունում անկարգությունների ժամանակ երեք երեխա է զոհվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է «Խաբար 24» հեռուստաալիքը։
«Զոհվածների թվում կան նաեւ անչափահասներ։ Ղազախստանի մանկական օմբուդսմեն Արուժան Սայինը հաստատել է 11-ամյա եւ 15-ամյա դեռահասների, ինչպես նաեւ 4 - ամյա աղջկա մահվան դեպքերը», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 5-ին հրազենային վնասվածքից մահացել է 11-ամյա երեխա: Երբ կրակոցը հնչել է, երեխան իր ընտանիքի հետ զբոսնելիս է եղել։ Ուրբաթ գրոհայինները գնդակոծել են ավտոմեքենան, որում գտնվում էր 15-ամյա դեռահասը՝ հոր հետ։ Երեխային տեղափոխել են Ալմա-Աթայի մանկական հիվանդանոցներից մեկը՝ ծանր հրազենային վնասվածքներով, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար։ Դեռահասի հայրը նույնպես տուժել է։
Ավելի ուշ հայտնի է դարձել ղազախական Ալմաթիում հունվարի 7-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 4-ամյա աղջկա զոհվելու մասին: Մեքենայում եղել է նաեւ մահացած երեխայի 15-ամյա քույրը, նա ստացել է հրազենային վնասվածք եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: