Չավուշօղլուն հայտարարել է, թե թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին։ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է իր ելույթում, որը հեռարձակվել է թվիթերի իր էջում։
«Վաղը կայանալիք նիստին կծանոթանանք իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք»,-ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են տեղի ունենում գազի գնի բարձրացման դեմ, որոնք վերածվել են մասսայական անկարգությունների։ Ղազախստանի նախագահը դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը։ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ թվիթերի իր էջում գրառում էր արել` անընդունելի համարելով Ղազախստանի այդ քայլը։
«Ցավում եմ, որ Ղազախստանը՝ թուրքական աշխարհի կենտրոնական երկիրը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը»,-գրել էր Թուրքիայի նախկին վարչապետը։