Ինֆեկցիոնի բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. ԱՆ
ՀասարակությունԿառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, և դրանով պայմանավորված՝ կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ՝ բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- հայտնում են նախարարությունից: