Երկրաշարժի հետեւանքով փլուզվել է Չինական մեծ պատի մի հատվածը
ՄիջազգայինՉինաստանի հյուսիս-արեւմուտքում Չինական մեծ պատի երկու մետրանոց հատվածը փլուզվել է 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Global Times-ին։
Հունվարի 8-ին Ցինհայ նահանգի Մենյուան-Հուի ինքնավար շրջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրանից հետո իշխանությունները սեյսմիկ ակտիվությունից տուժած տարածաշրջանի մշակութային ժառանգության օբյեկտների վիճակի ստուգում են կազմակերպել։ Տեսուչները հայտնաբերել են Չինական Մեծ պատի փլուզված հատվածը հարեւան Գանսու նահանգի Շանդան կոմսությունում: Փլուզումը տեղի է ունեցել երկրաշարժի էպիկենտրոնից 114 կմ հեռավորության վրա։
Ավելին՝ այստեղ