ԱՀ ՊԲ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները դիրքերից անկանոն կրակել են, արցախի բնակչի մեքենա է հրդեհվել. Ռուս խաղաղապահներին տեղեկացրել են միջադեպի մասին
ՀասարակությունԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: ՊԲ-ից, սակայն հաստատում են՝ ադրբեջանցիները կրակել են, ինչի հետևանքով այրվել է բնակչի մեքենան։
«Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան»։
Ավելին՝ այստեղ