ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից. Տոկաև
ՄիջազգայինՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է։ Երկու օրից կսկսվի խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը։ Գործընթացը կտևի 10 օրից ոչ ավել»,-նշել է Ղազախստանի նախագահը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։