Երևանում ցրտահարությունից մայր ու որդի մահացել են
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ-ի և 47-ամյա Արթուր Գ-ի դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Շարունակությունը՝ այստեղ