Ոսկու գինն աճում է
ՏնտեսությունԵրեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է՝ կրկին հատելով մեկ ունցիայի դիմաց 1800 դոլարի նշագիծը, ինչը պայմանավորված է համաշխարհային մի շարք այլ խոշոր արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազմամբ, վկայում են առեւտրի տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճում է 0,44%-ով կամ 7,75 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1806,45 դոլարի։ Արծաթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,35%-ով՝ հասնելով 22,540 դոլարի մեկ ունցիայի դիմաց: