Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել դավադիր հուշագրի հիման վրա.Վաղարշակ Հարությունյանն էլ ստորագրել է այդ փաստաթուղթը.Գեղամ Մանուկյան
ՔաղաքականՍյունիքում Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե բանավոր պայմանավորվածությունների կամ ինչ-որ հանգամանքների պարտադրանքով, այլ դավադիր հուշագրի հիման վրա: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հավելեց, որ իր այս հայտարարությունից հետո ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է՝ թե երևի ռուսներից կամ ադրբեջանցիներից է Մանուկյանը ստացել այդ փաստաթուղթը:
Գեղամ Մանուկյանը, դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին ասաց.
«Պրն Սարգսյան, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում դրված է, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որ հիմա դեսպան է, լավ էլ ստորագրել է այդ փաստաթուղթը, մեկ տարի գաղտնի են պահել ժողովրդից, մեկ տարի ասել են բանավոր համաձայնություն է, վերջում պարզվել է, լավ էլ գրավոր է»,-ասաց նա:
ՊՆ փոխնախարարը նախընտրեց լռությամբ պատասխանել ԱԺ պատգամավորին։