100 հայ զինծառայողի բացակայությունը որևէ փոփոխություն չի ենթադրի ՀՀ սահմանին՝ լարվածության առումով. ՊՆ փոխնախարար
Հասարակություն«Ղազախստան 100 հայ զինծառայող ուղարկելը ՀՀ սահմանին լարվածության առումով որևէ հետևանք չի ունենա». Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
«Դրանում որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առումով»,-վստահեցրեց ՊՆ փոխնախարարը:
ՊՆ փոխնախարարը հայտնեց, որ հայկական ստորաբաժանումները Ղազախստանում կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ են կատարելու:
Լրագրողի հարցին՝ Ղազախաստանից հայկական ստորաբաժանումների դուրս բերելու հստակ ժամկետներ կա՞ն, փոխնախարարն ասաց, որ ժամկետ չի կարող նշել.
«Ուղարկելու ժամանակ էլ նշվեց, որ սահմանափակ ժամանակահատվածով են գնում ստորաբաժանումները»,-ասաց Սարգսյանը: