Ադրբեջանական զինուժն արեւելյան ուղղությամբ հրետանային միջոցներ եւ ԱԹՍ-ներ է կիրառել․ կա 3 վիրավոր․ ՊՆ
ՀասարակությունՀունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Հիշեցնենք, որ ՝ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ էր բացել Վերին Շորժայի հատվածում