ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով 2 զոհ ունենք. Միկա Բադալյան
ՀասարակությունԱԹՍ-ի հարվածի հետեւանքով Վերին Շորժա գյուղի մոտ «Շիշ Պալ» — ի դիրքում 2 զոհ ունենք։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է բլոգեր Միկա Բադալյանը։
«Մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Ժամը 19-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել էր երեք վիրավորի մասին՝ նշելով, որ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
«Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- հայտարարել են ՊՆ-ից։
Զոհերի մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձում է ճշտել ռազմական գերատեսչություննից։
Ավելին՝ այստեղ