Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք․ ԱԻՊԾ
ՀասարակությունԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Ավելին՝ այստեղ