Հայկական զինված ուժերին այս իրավիճակում մնում է մեկ բան՝ ոչ համարժեք պատասխանել հակառակորդի սադրանքներին. «Հայաստանի Հանրապետություն»
ՀասարակությունAraratnews.am-ը գրում է.
Այն, որ Ադրբեջանը սողացող պատերազմից այն կողմ չի անցնի, ակնհայտ է, քանի որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ միասնական զինված ուժերի ներգրավումն անխուսափելի կլինի: ՀՀ սահմանին եւ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվող միջադեպերը կարող էն «լցնել» ՌԴ համբերության բաժակը, իսկ ղազախստանյան դեպքերը ցույց տվեցին, որ վերջինս պատրաստ է կտրուկ հակազդել թուրքական էքսպանսիային: Թուրքիայի հորդորով նման սադրանքները տարածաշրջանային իրադարձությունները կարող են հասցնել այն կիզակետին, որ Ռուսաստանը Ադրբեջանի դեմ դնի «կամ՝ կամ»-ի բանաձեւը, եւ վերջինս ստիպված լինի ընտրություն կատարել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ:
Ավելին՝ այստեղ