Ողբերգական դեպք Մոսկվայում. 2 հայ են զոհվել
ՀասարակությունТАСС գործակալությունը, հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմինների հաղորդագրությանը, հայտնում է` Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցի վերելակը 7-րդ հարկից պոկվել և ընկել է, ինչի հետևանքով 2 հոգի է զոհվել։
Ըստ վարկածներից մեկի` միջադեպը տեղի է ունեցել, երբ բանվորները նորոգում էին վերելակը։
Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ պահին վերելակի խցիկում են գտնվել, իսկ վերելակը 7-րդ հարկից ընկել է նկուղ։ Ըստ նախնական տվյալների` զոհվել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։
Ավելին՝ այստեղ