Հայաստանից Ղազախստան մեկնած 100 խաղաղապահներն այսօր վերադառնում են հայրենիք
ՀասարակությունՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից դուրս են եկել Ալմաթիից և շարժվել դեպի իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց ռազմամեքենաներն ու անձնակազմը տեղավորել են ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներն ու օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։
Տաջիկ զինծառայողներն իրենց հերթին մեկնել են ռուսական մեկ Իլ-76 ինքնաթիռով՝ իրենց հետ տանելով նաև Ղազախստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող իրենց կուրսանտներին։
Ղրղզստանի խաղաղապահները իրենց շարասյունով շարժվել են Ալմաթիի ТЭЦ-2-ի տարածքից, որը նրանք հսկում էին իրենց պետության հետ սահմանային հատվածում։ Նրանք պետք է հաղթահարեն մոտ 250 կմ դեպի Ղրղզստանի տարածք։ Շարժակազմի կազմում են նաև Dajiang զրահամեքենաները։