Ալմաթիի ոստիկանությունը հայտնել է, որ անհետ կորած քաղաքացիներ կան
ՄիջազգայինԻրավապահ մարմինները Ալմաթիում որոնում են յոթ մարդու, ովքեր անհետացել են քաղաքում անկարգությունների օրերին, հայտնում է տեղի ոստիկանության վարչությունը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Հունվարի 4-ից ի վեր 22 մարդ պաշտոնապես հայտարարվել է որպես անհետ կորած, որոնցից 15-ը հայտնաբերվել է: Մնացած 7 հոգու գտնվելու վայրը ճշտվում է:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արևմուտք) Ժանոզեն և Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արևելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը:
Ի պատասխան իշխանությունները մինչև հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում և հակաահաբեկչական գործողություն սկսել: