Երևան, 04.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ» Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ» «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»


“3+3” կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում. Արտակ Զաքարյան

Բլոգ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

“3+3” կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած “դեմոկրատիայի” ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագիծը վերակենդանացնելու մասին:
 
Երեկ Կիևում, Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվեցին 6 համաձայնագրեր, որոնք վերաբերում են սևծովյալ և կասպիան ավազաններում ռազմավարական համագործակցությանը, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելուն, հիբրիդային պատերազմերին համատեղ դիմակայելուն, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային նոր պրոյեկտների գործարկմանը: Ընդ որում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային հաղորդակցության նպատակով կարևորվել են ՎՈՒԱՄ երկրների ներգրավվման հավանականությունը:
 
Նշենք նաև, որ 2021թ. դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում Ալիև-Զելենսկի հանդիպման ընթացքում, Զելենսկին առաջարկել էր նաև 2022թ. փետրվարին անցկացնել Ուկրաինա-Թուրքիա-Ադրբեջան գագաթաժողով՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
 
Դատելով Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծից, այս պահի համար կարելի է ենթադրել, որ.
1. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է Արևումտքին ցույց տալ իր ինքնուրույնությունը, և ապացուցել, որ կախված չէ Թուրքիայից և Ռուսաստանից: Դա հատկապես գնահատելի է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները:
 
2. Օգտվելով իր աշխարհագրական դիրքից՝ փորձում է Արևմուտքում և Ասիայում ընդգծել իր դերը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում: Դա իրեն հնարավորություն կտա նաև քաղաքական առումով հետին պլան մղել Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային օրակարգը:
 
3. Վերակենդանացնելով ՎՈՒԱՄ-ի գաղափարը (որը շահեկան է Արևմուտքին և մոռացության է մատնվել միայն “Արևելյան Գործընկերության” ծնվելուց հետո՝ 2009թ-ից), փորձում է հակադրվել ռուս-պարսկական “3+3” նախաձեռնությանը: Հատկապես, որ Վրաստանը դեմ է “3+3”-ին մասնակցելուն:
 
4. Չի բացառվում, նաև որ այսպես կոչված “զանգեզուրյան միջանցք” գաղափարի կյանքի կոչման համար Ալիևը փորձում է 2022թ. ընթացքում նոր միջազգային հիմնավորումներ և աջակիցներ փնտրել: Նպատակն այն է, որ մեծացնի Հայաստանի վրա միջազգային ճնշումը, և ստիպի հայկական կապիտուլյանտերին հաշվի նստել “գլոբալ շահերի” հետ:
 
5. Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը:
 
6. Առավելագույն օգուտ քաղել սկսված “հայ-թուրքական երկխոսությունից”, զրկելով Հայաստանին արցախյան հարցում որևէ նախաձեռնությունից, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի մոտիվացիայից, հայկական Սփյուռքի դերակատարությունից: Բացի այդ, փորձելու են ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանին լիակատար տնտեսական և տրանսպորտային կախվածության մեջ պահել Թուրքիայից և Ադրբեջանից: Ամեն կերպ խոչընդոտելու են ՀՀ ԶՈՒ վերակազմավորմանն ու զարգացմանը: Իսկ վերջնարդյունքում, կարող են լինել նաև Արցախից ՌԴ Խաղաղապահ կոնտիգենտի, ինչպես նաև Հայաստանից՝ ՌԴ 102-րդ բազայի դուրսբերման պահանջները:
 
7. Ուկրաինայի հետ կապերի խորացման միջոցով, փորձելու են ստանալ հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեհաճ վերաբերմունքը Արբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև փորձելու են վիժեցնել ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունությունը: Այստեղ Ադրբեջանի հաշվարկները հիմնվում են նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում, հնարավոր է վերածվեն կրիտիկական լարվածության, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ԵԱՀԿ ՄԽ-ում համատեղ աշխատանքի վրա:
 
Ցավոք, նորից պետք է գանք մեր արտաքին և ներքին քաղաքականության ողբերգական վիճակին, որտեղ Հայաստանի “իշխանությունները” վերածվել են օղակը վզին գցած շնիկի: Ընդ որում օղակի մի ծայրը Մոսկվայում է (ռազմա-քաղաքական, անվտանգային միակ աջակցությունը), մյուսն Անկարայում (երբ իրենց պետք է՝ Հայաստանի և Արցախի սահմաններին սկսվում են հրաձգությունները), երրորդը՝ Բրյուրսելում (կապիտուլյանտները հույս ունեն, որ ԵՄ վարկերով կարող են գոնե մեղմել օրեցօր ահագնացող սոցիալական ճգնաժամը), չորրորդը՝ Վաշինգտոնում (առայժմ անհույս այլընտրանքի տեսքով) և այլն:
 
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին: Փաստացի, ոչ մի բան: Ներսում իրար բռնելով- բանտարկելով, շինծու դատավարություններով, շարունակվող պառակտումներով, “նախկին-ներկա” սպանիչ հայտարարություններով, ահագնացող թանկացումներով և ծայրաստիճան կախյալ արտաքին մեյմունություններով:
Նորից պետք է հիշենք Եղիշե Չարենցին.
 
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:
Նահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը ԹուլումումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա ԲախշեցյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է «Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանՄարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակից«Հոր գերեզմանաքարի $3000 գումարով մեքենա առավ. Սոսին կասեմ՝ շան դեմն էլ եմ ոսկոր գցում, փայ էր, տալիս էի էլի». Լիանա ԱնթառանյանՄեր ծրագրի հիմքում 80 արդյունաբերական աշխատատեղի ստեղծումն է. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանըԵվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով