Ղազախստանում անկարգությունների արդյունքում 225 մարդ է զոհվել
ՄիջազգայինՂազախստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ երկրում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան 4,5 հազար մարդ, զոհվել՝ 225-ը, այդ թվում՝ ուժային կառույցների 19 ներկայացուցիչներ։Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Բողոքի ակցիաների արդյունքում 546 քրեական գործ է քննվում։ Անկարգությունների մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 20 հազար մարդ.
«Մահվան յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության առարկա կհանդիսանա։ Պետությունը համակողմանի աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին»,-հայտնել է Ղազախստանի գլխավոր դատախազությունը:
Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով 225 մահացածներից 175-ը մահացել են բուժհաստատություններում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։