Ստեփանակերտում Volkswagen Touareg-ի վարորդը ոչ սթափ վիճակում վթարային իրավիճակ է ստեղծել․ մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք է
ՀասարակությունՀունվարի 15-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց, որից «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ հանրապետության հրապարակում վթարային իրավիճակ ստեղծելու համար:
Վերջինս վտանգավոր երթևեկություն է իրականացրել հանրապետության հրապարակում, կատարելով դրիֆտներ, որն այնուհետև հրապարակել է սոցիալական ցանցերում: Այդ մանրևները հասանելի են դարձել նաև իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության ծառայողներին:
ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողները համապատասխան ստուգողական գործողությունների արդյունքում՝ վարորդին հայտնաբերելուց հետո, պարզել են, որ արձանագրվել է վերջինիս կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, այդ թվում՝ վտանգավոր երթևեկության իրականացումը և վթարային իրադրության ստողծումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեխզննում չանցած վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
Խախտումների հիմքով վորորդին պատասխանատվության ենթարկելուց հետո տրանսպորտային միջոցն արգելալփակվել է և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:
Ավելին՝ այստեղ