Յանա Եգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի մրցաշարում
ՍպորտՕլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Թբիլիսիում նվաճել է սուսերամարտի Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ օլիմպիական կրկնակի չեմպիոն Եգորյանը մրցաշարի կիսաեզրափակիչում 14:15 հաշվով պարտվել է Թեոդորե Գունտուրային (Հունաստան):
Եգորյանից բացի բրոնզե մեդալի է արժանացել նաև իտալացի Ռոսելա Գրեգորիոն: Իսկ ահա ոսկե մեդալը նվաճել է ֆրանսիացի Կարոլին Կերոլին, որը եզրափակիչում հաղթել է Գունտուրային 15:12 հաշվով:
Աղբյուր ՝ Sputnik Armenia։