Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է (ֆոտո)
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է։ Ընտրյալը մասնագիտությամբ բուժքույր Գայանե Անդրեասյանն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Զույգը նշանադրված էր 2020 թվականից։
Հարսանեկան արարողությանը ներկա են եղել ծանրամարտի հավաքականի բոլոր անդամները։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Կարեն Ավագյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն։ Հոկտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում եւս Կարեն Ավագյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։