Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Արդյոք հունվարի 23-ից դպրոցներն ու համալսարանները կփակվե՞ն

Ինչպես գիտենք, ըստ ՀՀ առողջապահության նախարարի նոր որոշման, հունվարի 23-ից հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Այս նոր սահմանափակումները, կարծես թե, այդքան էլ քաղաքացիների սրտով չեն, քանի որ այս հրամանին զուգահեռ սկսեցին բարձրացնել մի շարք այլ հարցեր: Նրանք նշում են, որ եթե նախարարությունը իսկապես մտածում է քաղաքացիների առողջության մասին, ապա ինչու են երթուղայիններում հակահամաճարակային բոլոր կանոնները շարունակվում խախտված մնալ, բացի դա՝ քաղաքացիները պնդում են, որ ժամանցի վայրերի, մոլերի սահմանափակումների հետ մեկտեղ պետք է նաև փակվեն կրթական հաստատությունները, որոնցում աշակերտներն ու ուսանողները ևս կարող են վարակի տարածման պատճառ դառնալ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, որն ասաց՝ ամենևին էլ անհրաժեշտություն չկա դպրոցներն ու բուհերը փակելու. «Մենք միշտ կողմ ենք եղել, որպեսզի կրթական գործընթացը տեղի և անտեղի պատճառներով չընդհատվի: Կարծում ենք, որ որևէ միջամտություն չպետք է լինի կրթական գործընթացը ներկա ձևով շարունակելու համար, դրանց նույնիսկ կարճաժամկետ ընդհատումը բացասական հետևանքներ է ունենում կրթության որակի վրա»,- ասաց փորձագետը՝ նշելով՝ լավ է, որ այս անգամ կրթական բնագավառը զերծ է մնացել նման սահմանափակումներից:

Թեև փորձագետը նշում է, որ կրթության որակը կարևոր է, այնուամենայնիվ, կարծում է, որ առաջնայինը առողջությունն է. «Առողջությունը ևս կարևոր է, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կրթական հաստատություններում վարակվածների թիվը ավելանա, կարելի է այդ հաստատությունների մասով առանձին որոշումներ կայացնել, բայց ողջ կրթական համակարգը ժամանակավորապես ընդհատելը, միանշանակ սխալ է»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ հեռավար ուսուցման անցնելով պահպանել թե՛ առողջությունը և թե՛ կրթության որակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հեռավար ուսուցումը հավասարազոր է ոչինչ չանելուն. «Ըստ պաշտոնական տվյալների՝ ուսանողների և աշակերտների շուրջ 20 տոկոսը հնարավորություն չունի մասնակցելու դասապրոցեսին, կա տեխնիկական խնդիր, նաև ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման հարցն է այստեղ, որոնք այնքան էլ պատրաստ չեն նույն որակով ապահովել կրթությունը, ինչն արվում է նորմալ դասերի ժամանակ»,-նշեց նա:

Վերջինս այն կարծիքին է, որ անհրաժեշտ էր ուղղակի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը ավելի ցածր դիրքերում էր նախապատրաստվել հերթական ալիքին. «Ինչպես գիտենք, եվրոպական երկրներում արդեն 5-րդ ալիքն է թափ առնում և, ուզենք թե չուզենք, այն գալու է նաև Հայաստան, որի դեմ չեմ տեսնում որևէ նախապատրաստական աշխատանքներ: Ամեն ինչ նույն ձևով ենք անելու և վաղն ու մյուս օրը կանգնելու ենք նույն փաստի առաջ՝ փակենք կրթական հաստատությունները, թե ոչ: Այս ամենը գալիս է կառավարության կադրային քաղաքականությունից, որտեղ չես իմանում, թե ով, ինչ է անում ոչ մի համակարգված աշխատանք չկա, քաոսային այսպիսի կառավարումը հանգեցնում է վատ հանգամանքների»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը:

Զրուցեցինք նաև կրթության ոլորտի մեկ այլ փորձագետի Սերոբ Խաչատրյանի հետ, ըստ որի՝ իրավիճակը նոր չէ և ավելի ծանր իրավիճակներում էլ են դպրոցներն ու համալսարանները շարունակել աշխատել. «Կրթական հաստատությունները եթե փակում ենք, դա էլ է մեծ կորուստ մեզ համար: Եղել են ավելի ծանր և բարդ իրավիճակներ, երբ դրանք շարունակել են իրենց ամենօրյա աշխատանքը: Եթե ունենանք կորոնավիրուսային վարակի թվերի աճ, գուցե, վերանայվի կրթական հաստատությունների բաց լինելու հարցը, բայց այս իրավիճակում, երբ ունենք 300 դեպք, դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Ավելին՝ այստեղ

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)