Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. նման դեպք 3-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել. Փաշինյան
ՀասարակությունՀայաստանում Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք պաշտոնյաներ:
Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելին՝ այստեղ