«Բնակարանային գողության ահավոր մեծ տոկոս ունենք, պարեկները կարևոր գործ ունեն». Փաշինյան
TV«Հայաստանում բնակարանային գողության ահավոր մեծ պրոբլեմ կա։ Ընդ որում, բացահայտման տոկոսներն այստեղ ահավոր ցածր են։ ». Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կարծես թե ունենք թույլ նախազգացում, որ պարեկային ոստիկանության ծառայության որոշակի վերաձևավորման օգնությամբ կարող ենք բնակարանային գողությունների կանխարգելման մի բավականին հզոր մեխանիզմ գործարկել։ Արդեն կան կոնկրետ գաղափարներ»,- նշեց Փաշինյանը: