Մահացել է Մաքսիմ Սարգսյանը
ՄշակույթԿյանքի 86-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը:
Համալսարանից հայտնում են, որ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 17:00-ին, «Անդորր» սգո սրահում, հուղարկավորությունը` հունվարի 21-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:
Մաքսիմ Սարգսյանը մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1958 թվականին համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Արցախում՝ մշակույթի բնագավառում։ 1962-1966 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի ասպիրանտ։ 1963-1972 թվականներին՝ ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտի պաշտոնակատար, 1972-1975 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ ինֆորմացիայի սեկտորի ավագ գիտաշխատող:
Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Անձնական պահանջմունքները սոցիալիստական վերարտադրության տեսության մեջ և պրակտիկայում» թեմայով:
Մաքսիմ Սարգսյանը 1975-2002 թվականներին եղել է ՀՊՄՀ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ և պրոֆեսոր, 2002-2014 թվականներին՝ նույն ամբիոնի վարիչ, հետագայում՝ պրոֆեսոր-խորհրդատու:
Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանի աշխատությունները վերաբերում են սեփականության, բնակչության պահանջմունքների և կենսակերպի սոցիալ-տնտեսական հիմնահարցերին, ինչպես նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին։
Շարունակությունը՝ այստեղ