Հայտնի են դերասան Գասպար Ուլիելի մահվան մանրամասները
ՄշակույթԴերասան Գասպար Ուլիելը, ում ողբերգական մահվան մասին հայտնի դարձավ նախօրեին, մահացել է լեռներում՝ առանց սաղավարտի դահուկավարելիս, հայտնում է Взгляд թերթը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Արտիստը թեքվել է աջ և բախվել մեկ այլ դահուկորդի։
Հաղորդվում է, որ լանջը, որով իջել է Ուլիելը, միջին դժվարության էր։ Այն անվտանգ էր և հարմար բոլոր տարիքի դահուկորդների համար, հայտնում է 360 հեռուստաալիքը՝ վկայակոչելով լեռնադահուկային հանգստավայրի տնօրեն Ժան Ռեգալդոյին։
Փրկարարները Ուլիելին անգիտակից վիճակում հայտնաբերել են լեռնադահուկային լանջին։ Մեկ ժամվա ընթացքում տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Գրենբոլի հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է, գրում է Gazeta.ru-ն։
Դերասանը երկու անգամ դարձել է Ֆրանսիայի «Սեզար» ազգային կինոմրցանակի դափնեկիր։ Նա հայտնի է «Hannibal Rising», «It's Only the End of the World», «The Long Engagement» և «Saint Laurent» ֆիլմերում իր դերերով:
Առավել մանրամասն՝ այստեղ